Երեկ հերթական անգամ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ հանդիպման ֆորմատով խորհրդարան էին հրավիրել գործադիր իշխանության ներկայացուցչին: «Զոհն» այս անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էր, ում կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո վերապահվելու է առավել մեծ կառույցի` կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ղեկավարումը:
Հետաքրքիր է, որ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ բարձրացրել են ԵՊՀ-ում տիրող իրավիճակի հարցը, հատկապես բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ կատարվող իրադարձությունների համատեքստում: Ընդ որում, պատգամավորներից ոչ բոլորն են համաձայն եղել, որ պաշտոնյաներին, այդ թվում Արամ Սիմոնյանին, պետք է հեռացնել միայն նրա համար, որ նա հին է եւ անպայման նոր մարդ պիտի գա: Այս հարցով պատգամավորների հիմնական մտահոգությունը եղել է հենց այն, որ այս հարցերին քաղաքական երանգներ են տրվում:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։