Վերաքննիչ բողոքների թիվն աճել է. ինչ է կատարվում համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի ընթացքում ստացվել է 4216 վերաքննիչ բողոք 4005 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված 10 դատական ակտերի 16,6%-ը:

Բերված բողոքներից 1601-ով (38%) բողոքարկվել է քրեական գործերով կայացված 1468 դատական ակտ, իսկ մնացած 2615-ով (62%) բողոքարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին եւ դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 2537 դատական ակտ:

Համեմատության կարգով նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2017 թվականի ընթացքում ստացվել է 3722 վերաքննիչ բողոք` 3460 դատական ակտի դեմ, այսինքն` բողոքարկվել է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից կայացված դատական ակտերի 15,2%-ը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս