Հարց քաղաքացիներից` եթե մրցույթի հաղթողին դրամական պարգև է տրվում, ապա եկամտային հարկ պարտադի՞ր է վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե մրցույթի հաղթողներին դրամական պարգեւներ է տրամադրվել, ապա արդյոք հարկային գործակալը պե՞տք է այդ գումարներից հաշվարկի եւ բյուջե փոխանցի եկամտային հարկ:

Ալինա Մխիթարյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մխիթարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի համաձայն` մրցույթներում եւ մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում տասը հազար դրամը չգերազանցող չափով, համարվում է նվազեցվող եկամուտ: Գերազանցող մասը ենթակա է հարկման` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց եկամուտներ հաշվարկելիս հարկի պահում չեն իրականացնում:




Լրահոս