Armenian text to speach

Ուսանողները կկարողանա՞ն ուսման վարձը վճարել ըստ ամիսների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունը միատեսակ կարծիք են ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած առաջարկի շուրջ, որը վերաբերում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն:

Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել` ըստ կիսամյակների կամ ամիսների: Օրինակ` ԱԺ իրավական փորձաքննության վարչությունը որեւէ առարկություն կամ առաջարկություն չի ներկայացրել, սակայն տնտեսագիտական փորձաքննության վարչությունն ու կառավարությունն իրենց եզրակացություններում նշել են, թե ըստ ամիսների ուսման վարձավճարների գանձումների պարագայում բուհերի համար կարող են առաջանալ ֆինանսական խնդիրներ ինչպես պայմանագրային պարտականությունների կատարման, աշխատավարձերի վճարման, այնպես էլ այլ ծախսերի առումով:

Ընդ որում, կառավարությունն իր եզրակացությունում նաեւ նկատել է, որ այժմ վերանայման փուլում է գտնվում նաեւ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որում անդրադարձ կա նաեւ նմանօրինակ հարցերի:




Լրահոս