Մարտի 2-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ մարտի 2-ին ժամը 12.00-ին ՀՀԿ կենտրոնակայանի մամլո սրահում տեղի կունենա ԿԵՆՏՐՈՆԱՄԵՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (IDC-CDI) նախագահ ԱՆԴԵՐՍ ՊԱՍՏՐԱՆԱՅԻ և կառույցի գլխավոր քարտուղար ԱՆՏՈՆԻՈ ԼՈՊԵՍ-ԻՍՏՈՒՐԻՑԻ մամլո ասուլիսը:

Ասուլիսին կմասնակցի նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը IDC-CDI կազմակերպության անդամ է 2018 թվականից:

***

արտի 2-ին, ժամը 12.30-ին, սիրով հրավիրում ենք «Էրեբունի-պլազա» բիզնես կենտրոն՝ մասնակցելու մայիսի 26-ին Երևանում կայանալիք Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգի կազմակերպիչների մամուլի ասուլիսին:

Շանսոնիեի՝ «Քեզ համար Հայաստան» անունը կրող նախագիծն իրականացնում է Ֆրանսիայի «Շահբազյան» պրոդյուսերական կենտրոնն ու Армцентр ընկերությունը:

Նախագծի երևանյան համերգին կմասնակցեն բացառապես համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի կատարողներ:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ Ազնավուրի երգացանկից սիրված կատարումներով հանդես կգան հայտնի աստղեր՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեիթ Ռեինը, Սլիմանը:

Ասուլիսին նախագծից կխոսեն և համերգային ծրագիրը կներկայացնեն նախագծի համահեղինակ ֆրանսիահայ Հայկ Շահբազյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը և ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանը:

***

Մարտի 2-ին, ժամը 11:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, կրթության ոլորտի փորձագետ։

Թեմաներ՝ 2018 թ. Տեսչկան մարմնի արձանագրած ամենատարածված խախտումները, դրանց պատճառները և հնարավոր լուծումները, ուսուցչի կարգավիճակն ու խնդիրները հատկապես գյուղական դպրոցում, ինչպե՞ս ուսուցիչներին շահագրգռել գյուղերում աշխատելու համար։

***

Վաղը՝ մարտի 2-ին, ժամը 14:00-ին <<Դեբատ>> բանավեճի ակումը (Նալբանդյան 2) հրավիրում է հերթական քնարկման:
Օրվա թեմաների շրջանակներում՝ ներքաղաքական զարգացումների մասին կխոսի քաղաքական փորձագետ՝ Վիգեն Խաչատրյանը: Տնտեսական հեղափոխության շուրջ կբանախոսի ՀՊՏՀ-ի տնտեսական կարգավորման և միջազգային հարաբերությունների
ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը, Հետհեղափոխական հասարակական տրամադրությունները կներկայացնի, սոցոլոգ, փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ՝ ՓԳԴ Վիլ Պողոսյանը: Բնավեճին ներկա կլինեն նաև այլ ակումբի անդամներ




Լրահոս