
Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազումը շարունակվում է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` անցած տարվա ընթացքում, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տոմատի մածուկի արտադրության ծավալները պակասել են 28.4 տոկոսով:
Բանն այն է, որ նախորդ տարում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով լոլիկի ցանքատարածքները բավականին տուժեցին, ինչն էլ իր բացասական ազդեցությունը թողեց այս մշակաբույսի բերքատվության վրա: