Չնայած կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը վաղուց հրապարակվել է, սակայն այդպես էլ երեկ կառավարության նիստում չքննարկվեց եւ չհաստատվեց: Իսկ դա իր հերթին ենթադրում է, որ մարտի 5-ին սկսվող լիագումար նիստում այդ նախագիծը չի ներկայացվի: Չի բացառվում, որ պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունն է. նա պաշտոնական այցով գտնվում էր Իրանում, եւ կառավարության նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Իսկ մինչ այդ նկատենք, որ դեռ երկար ժամանակ այդ նախարարությունները կմնան անհասկանալի իրավիճակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախագծի վրա դեռ շտկումներ են արվում, եւ իշխանության ներկայացուցիչներին մտահոգում է նախագծի առնչությամբ օր-օրի ավելացող դժգոհությունները: Ավելին, մասնավոր զրույցներում նրանք կարծիք են հայտնում, թե նախագիծը կարող է զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դառնալ: