ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասեցին` փողոցում տենանք, կգնդակահարենք. քաղաքացիների հուշերը` մարտի 1-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մարտի 1-ի 11-րդ տարելիցն է, իրադարձություն, որ եկավ համալրելու հայոց պատմության ամենաողբերգական էջերի շարքը: Իսկ ի՞նչ էր եղել. 11 տարի առաջ իշխանությունները, ոտնահարելով ՀՀ սահմանադրությունն ու միջազգային իրավունքի բոլոր նորմերը, բռնի ուժ գործադրեցին կեղծված նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ` ստիպելով դադարեցնել խաղաղ նստացույցերը:

Արդեն երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց տասը ցուցարար: Կեղծ ցուցմունքների եւ կեղծված ապացույցների հիման վրա սարքված քրեական գործերով բանտերում հայտնվեցին հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ: ArmLur.am-ը հարցում իրականացրեց քաղաքացիների շրջանում եւ հետաքրքրվեց , թե արդյոք հիշում են` 11 տարի առաջ այդ օր որտեղ էին, ինչպես իմացան մայրաքաղաքում տիրող իրավիճակի մասին, ինչ գիտեն գործի բացահայտման մասին եւ ամենակարեւորը` դասեր քաղել են, թե այն կարող է կրկնվել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս