Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները, ըստ էության, հիմք դարձան, որ մի շարք կուսակցություններ վերանայեն իրենց կանոնադրությունները, կուսակցությունների գաղափարախոսությունները, ի վերջո, վարչության կազմը։ Այս փոփոխություններին հատկապես գնում են արտախորհրդարանական ուժերը` փորձելով պատրաստվել նոր մարտահրավերների։
Օրերս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Սուսաննա Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը համագումարի է մասնակցում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մոտ ժամանակներս համագումարի է պատրաստվում նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։ Համագումարի հիմնական օրակարգը լինելու է վարչության կազմի փոփոխությունը։
Մեր տեղեկություններով` կազմում անփոփոխ կմնան վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։ Չնայած, եթե անկեղծ, այս կուսակցության անդամների թիվն այնքան քիչ է, որ առանձնապես լուրջ փոփոխություններ սպասելն անմաստ է: