Հարց քաղաքացիներից` համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հարկերի հաշվարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Համատեղ գործունեություն իրականացնելու դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը ստանձնելու մասին հայտարարությունը:

Հեղինե Հարությունյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի համաձայն` համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը մինչեւ համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)` համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:   




Լրահոս