Մարտի 6-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը։ Ծրագրում կհնչեն Էդգար Հովհաննիսյանի Պասակալիա «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը, Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարելու է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
***
Մարտի 6-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ կեղծ (ֆեյք) լուրերի հիմնախնդիրը. իրողություններ և հաղթահարման հնարավոր ուղիներ:
Ժամը 12:00՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ ինչպիսի զարգացումներ է ենթադրում «տնտեսական հեղափոխությունը» Հայաստանում:
***
Մարտի 6-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունեա ասուլիս։
Թեման՝ «Գազավորված ըմպելիքները կթանկանան։ Պատճառը, հետևանքները, տնտեսական և սոցիալական ազդեցությունները։ Որոշման վերպաբերյալ ոլորտի ներկայացուցիչների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դիրքորոշումները և կանխատեսումները»։
Բանախոսներն են՝
Էլինա Մարգարյան
Հասարակական կապերի և հաղորդակցության տնօրեն
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ
Գուրգեն Նարիմանյան
Գլխավոր տնօրեն
«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ
Տիգրան Հովսեփյան
Տնօրեն
«Յունիոն» ՍՊԸ «Հայ Կոլա զուլալ ջրեր»
Ժորա Սարգսյան
Գլխավոր տնօրեն
«Բջնի և Նոյ» ընկերություն «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲԸ
Էդուարդ Կիրակոսյան
Գործադիր տնօրեն
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն