Ինչ է հայտնաբերվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վաղուց պետք է ստեղծված լիներ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. օրենսդրության համաձայն՝ այն պետք է ստեղծված լիներ 2018 թվականի ապրիլի 10-ից՝ նոր սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո՝ 50-օրյա ժամկետում, այսինքն՝ մայիսի վերջերին: Սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչեւ հիմա չի ձեւավորվել:

Փոխարենը գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի նախագահն էլ մեկ տարի առաջ էր հրաժարական ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018թ. ընթացքում Էթիկայի հանձնաժողովը 2181 հայտարարագրերի եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս է բերել բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առեւտրային կազմակերպությունների տվյալներ: Եվ արդյունքում պարզվել է, որ 2014-2017 թվականներին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 91 առեւտրային կազմակերպություն ճանաչվել է գնումների հաղթող, եւ նրանց հետ կնքվել է 709 պայմանագիր:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս