Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն, որպեսզի մասնակցի Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին (Building Integrity Conference), որն անցկացվում է մարտի 5-7-ը։
Պատվիարկության կազմում են փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Համաժողովին մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակներում քննարկվում է ՆԱՏՕ-ի երկրների եւ գործընկերների միջեւ համագործակցությունը։