ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճանապարհային ոստիկանները Գյումրիում ուժեղացված ծառայություն են իրականացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին մարզերը սպասակող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Գյումրիում։

Գումարտակի հրամանատարը ծառայությունից առաջ հրահանգավորեց ճանապահային ոստիկաններին:
Միջոցառումը սկսված է: ` Հանրապետությունում մեքենաների թիվն օրեցօր ավելանում է: Վթարի ենթարկված տրանսպորտային միջոցների, ցավոք, հաճախ ենք հանդիպում և հարց է առաջանում` մեքենան տեխնիկապես ի՞նչ վիճակում է եղել, վարորդը պահպանե՞լ է երթևեկության կանոները, սթա՞փ է եղել, թե ոչ: Կա մի խնդիր ևս: Չնայած ոստիկանության բազմաթիվ զգուշացումներին, դեռ կան վարորդներ, որոնք չեն հրաժարվում թաղանթապատված դիմապակիներով մեքենա վարելուց՝ վտանգելով թե իրենց, թե ուղևորներին ու հետիոտնին: Եվ այսպիսի ուժեղացված ծառայություններն ուղղակի անհրաժեշտություն են: Միջոցառման ընթացքում 5 տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին:

5 մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ 25 վարորդի նակատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց դիմապակու լաուսաթափանցելիության խախտման, իսկ 29 վարորդի` թաղանթապատված ապակիներով մեքենան վարելու համար: Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։ Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։




Լրահոս