Եվրոպական ավիաընկերությունը կգա հայկական շուկա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա: Մեր տեղեկություններով` Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները. այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից: «Ryanair» ընկերության մուտքը հնարավորություն Է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան` առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Նշենք, որ «Ryanair» ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս