Ամերիաբանկը միամսյակի կապակցությամբ շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին և հանդես է գալիս հատուկ առաջարկով: Մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ հաճախորդները հնարավորություն կունենան կատարել ապառիկ գնումներ՝ առաջին 3 ամիսների ընթացքում չվճարելով տոկոսներ և սպասարկման վճարներ:
Հատուկ առաջարկը գործում է հետևյալ առևտրի կենտրոնների/խանութ-սրահների համար.
• «Վեգա»խանութ-սրահների ցանց
• «Զիգզագ»խանութների ցանց
• «Վեստա»խանութների ցանց
• «ՎԻ-ԷԼ-ՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» խանութների ցանց
• «Վենուսէլեկտրոնիկ»խանութ-սրահ
• Իդեալ համակարգի խանութ-սրահներ
• «Դոմուս»հիպերմարկետ
• «Նոր Տուն»խանութների ցանց
• «Էլդորադո»հիպերմարկետ
• «Բեկո»խանութների ցանց
• «ՖորտունաԹրեյդ» ՍՊԸ
Նշենք, որ Ամերիաբանկն ապառիկի գծով համագործակցում է ավելի քան 100 ընկերության հետ: Համագործակցող ընկերությունների ցանկը ներկայացված է այս հղումով:
***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: