
Մարտի 9-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Դավիթ Ս․-ն։ Տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Չարենցավանի Երևանյան փողոցում գտնվող գիշերային ակումբում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Դավիթ Ս․-ին դանակով հարվածել և վնասվածք է պատճառել 29-ամյա Գեղամ Ս․-ն։
Ժամը 02.55-ին Գեղամ Ս․-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: