Ինչպես արագ սպիտակացնել ատամները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնային պայմաններում ատամները սպիտակեցնելու մի քանի մեթոդներ կան:

Մի քանի երանգով ատամների գույնը բացելու համար հարկավոր կլինի սովորական սննդային սոդա և աղ: Մի գդալ սոդան և մի պտղունց աղն անհրաժեշտ է խառնել, ապա ատամի խոզանակի վրա լցնելով` նրանով պարզապես մաքրել ատամները: Ավարտին բերանի խոռոչը պետք է ողողել հոսող ջրով: Պետք է նկատել, որ սա վտանգավոր գործընթաց չէ, բայց պետք չէ դրանով հաճախ զբաղվել:

Նարնջի կեղևի միջոցով ատամների արագ սպիտակեցման մեթոդի էությունն այն է, որ պետք է կեղևով տրորել ատամները, ապա 10 րոպե պահել բերանի մեջ:

Կարելի է նաև նարնջի կեղևը մանրացնել և ավելացնել սովորական ատամի մածուկի մեջ: Այս խառնուրդը կարելի է օգտագործել ամեն օր: Այն երաշխավորված կերպով կարճ ժամանակում կճերմակեցնի ատամները:




Լրահոս