Մարտի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ «Ինչպե՞ս կանդրանառնա ցխելու արգելանքը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով:

Մամուլի ասուլիսին կմասնակցեն տնտեսագետ Գայանե Գաբրիելյանը և հանրային առողջության փորձագետ Սամվել Գրիգորյանը:

***

Մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, մարզիչներ Գևորգ Դանիելյանը եւ Զորայր Մեքինյանը կամփոփեն վերջին տարիներին ֆեդերացիայի կատարած աշխատանքներն ու արձանագրած արդյունքները, կանդրադառնան բացթողումներին, առաջիկայում սպսվող ֆեդերացիայի նախագահի ընտրություններին եւ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներին:

***
Մարտի 13-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական և տնտեսական գործընթացներ և հնարավոր զարգացումներ:

***

Մարտի 13-ին, ժամը 12,00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա ասուլիս`  «Թելադրություն» ամենամյա կրթական նախագծի մեկնարկի վերաբերյալ:Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳ նախարարիխորհրդական Գոհար Մամիկոնյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպության  տնօրեն Հայկ Դավեյանը

Մարտի 13-ին  ժամը 12.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս:
***
Թեման՝ «Խաբված և տուժված ջրսպառողները։
1. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խումբը շարունակում է ուսումնասիրել  ընկերության կողմից իրականացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց  ձևավորված հաշվետվությունները։ Արդյուքներ և հետագա անելիքներ։

2 «Վեոլիա  Ջուր»

ՓԲԸ – ի  պաշտոնական անփութության, իր պարտավորությունների նկատմամբ անպատասխանատու վերաբերմունքի հետևանքները։
Նոր մանրամասներ՝ Էրեբունի քննչական բաժնում թվով 12  քաղաքացիների գույքին  հասցված  առանձնապես  խոշոր  չափերի շուրջ  հարուցված  քրեական գործ վերաբերյալ։
3.ՀՀ  գլխավոր դատախազ  Պարոն Ա. Դավթյանին  հանցագործության մասին  տրված հայտարարության ճակատագիրը»։
Բանախոսներն են՝

Դավիթ Գասպարյան

 «Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ
Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ
Տուժված բնակիչներ




Լրահոս