Այսօր հայտնի դարձավ, որ վաղ առավոտյան Պաշտպանական բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
Պարզվել է, որ զինվորի ուղղությամբ կրակոց է արձակել իր զինակից ընկերը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրեմսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Կարեն Արտակի Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է զինծառայող: