Պարտատոմսեր, փոխառություններ. Ի՞նչ ունի ԱԺ երիտասարդ պատգամավորը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս տարվա փետրվարի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի եւ դրամական միջոցների հայտարարագիր, որի համաձայն՝ սեփականություն հանդիսացող բնակարան եւ ավտոմեքենա չունի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ջուլհակյանը հայտարարագրել է 8000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:

Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.100.000 ՀՀ դրամ:

Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1.500.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար եւ 1000 եվրո

Արուսյակ Ջուլհակյանը, մինչ պատգամավոր դառնալը, 2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան։

Մի կարճ ժամանակահատված եղել է Երեւանի ավագանու անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս