Մահացել է հայտնի ռոք երաժիշտը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

55 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռոք-երաժիշտ, կոմպոզիտոր, «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր առաջնորդ Արեգ Նազարյանը:

Արեգ Արմենի Նազարյանը ծնվել է 1964 թ. հունիսի 18-ին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1981-1982 թթ սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։

1981 թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983 թվականին դարձել ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-1990 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։

1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է և երգերի հիմնական մասի հեղինակը։ 1990-1992 թթ մասնակցել է Արցախի պատերազմին։ 2005 թ-ից «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենն է։ 2009 թվականից՝ «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրն է։ «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ։




Լրահոս