Քրիս Քելմին ձերբակալվել է անսթափ վիճակում մեքենա վարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անմահ հիթերի հեղինակ 59-ամյա ռոք-երաժիշտ Քրիս Քելմին Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է այն բանից հետո, երբ ճանապարհին վթարային իրավիճակ է ստեղծել: Նա եղել է անսթափ վիճակում:

Հուլիսի 11-ին Քելմին «Նիսանում» երթևեկում էր Սադովոյե օղակով: Սմոլենսկի ճեմուղու շրջանում նա վթարային իրավիճակ է ստեղծել, մի կերպ խուսափելով մոտոցիկլի հետ բախումից և հարվածել արգելապատներշին, տեղեկացնում է LifeNews հեռուստաալիքը:

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ բոլոր արտաքին նշանների համաձայն, երգիչը գտնվում է անսթափ վիճակում: 2011թ.-ին ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար Քելմիին արդեն 18 ամսով ձերբակալել էին, իսկ 2012թ.-ին նույն խախտման համար նա ընդամենը 5 օր էր ձերբակալվել:




Լրահոս