«Բիզնես Արմենիա» հիմնադրամի ճակատագիրը` անորոշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ճակատագիրը անորոշ է։ Բանն այն է՝ դեռ հայտնի չէ, թե հիմնադրամն իր գործունեությունն ինչ տեսքով կշարունակի։ Այս ընթացքում կառավարական կուլիսներում քննարկվում է հիմնադրամը կա՛մ լուծարելու, կա՛մ էլ այլ կառույցին միացնելու եւ վարչություն ստեղծելու մասին։

Այս դեպքում մի շարք աշխատողներ գործազուրկ կդառնան։ Հիմնադրամն ավելի քան մեկ ամիս է, ինչ նոր տնօրեն ունի։ Խոսքը Դավիթ Փափազյանի մասին է։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որդեգրել է օպտիմալացման քաղաքականություն՝ հերթով փակելով այն հիմնադրամներն ու ՊՈԱԿ-ները, որոնց գործունեության արդյունավետությունը կասկածի տակ է:

 




Լրահոս