
«Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ի իրավաբան Արթուր Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քաղաքապետարանի գործողությունները անօրինական են, չունեն որեւէ օրինական հիմք` իրենց սրճարանում գործողություն կատարելու:
«Քանի որ մենք ունենք պայմանագրեր, որտեղ կան նշված փոխադարձ պարտավորությունների մասին:
Տասն օր առաջ, եթե չեմ սխալվում քաղաքապետարանից ստացել ենք մի գրություն, որի մեջ նշված է, որ մեզ ողջամիտ ժամկետ են տրամադրում, որպեսզի մենք ինքներս հավաքենք մեր գույքը: Մեր համար ողջամիտ ժամկետը դա պայմանագրով նախատեսված ժամկետն է, որը մինչեււ 2027 թվականն է»,- լրացրեց իրավաբանը: