«Ջազվե» սրճարանը շահագործող «Համանվագ» ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը նշեց, որ քաղաքապետարանի`սրճարանները ապամոնտաժելու վերբերյալ որոշումը իրենց համար շատ հետաքրքիր անկանկալ էր:
«Վերջերս մեծ ներդրումներ ենք արել: Երեւանի քաղաքապետը, որ այս քաղաքում առաջին մարդը պետք է լինի, որ հոգա քաղաքի խնդիրների մասին, բայց առանց որեւէ քննարկման խնդիրները լսելու որոշում է կասեցնել մեր գործունեությունը: Ես կարծում եմ, որ մեր քաղաքապետը տղամարդկություն չունի, որ կարողանա հանդիպել եւ խնդիրները լսի, հասկանա այս մարդիկ ներդրում արել են, թե ոչ, ինչ ծրագրեր ունեն»,- նկատեց Արմեն Պետրոսյանը: Նրա խոսքերով, սրճարան շահագործող ընկերությունները վարկեր են վերցրել, որպեսզի ներդրումներ անեն:
«Ինչ է արվելու այդ վարկերի հարցը: Ես իմ բնակարանը պետք է վաճառեմ երեխաներին տնից հանեմ, որ վարկերը փակեմ: Խնդիրները շատ են, մեզ ոչ ոք չի լսել, ուղղակի մի հատ թուղթ ուղարկելով ծանուցելով ձեզ ժամանակ ենք տալիս դուրս եկեք,- վրդովվեց սրճարանատերը»:
Ի դեպ, նշենք, որ «Ջազվե» սրճարանի պայմանագրի ժամկետը մինչեւ 2028 թվականն է: