Հայաստանը o դրամով կգրավի տիեզերքը.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է Հայաստանը դարձնել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու համար ամենագրավիչ երկրներից մեկը: Ավելին, այս գերատեսչությունն անգամ օրենսդրական փոփոխություններ է առաջարկում՝ նշելով, թե տիեզերական արդյունաբերության ոլորտից ՀՀ բյուջե է մուտքագրվում 0 դրամ, մինչդեռ տիեզերական արդյունաբերության համաշխարհային շուկայի ծավալները կազմում են տարեկան մոտ 270 մլրդ դոլար։

Նշենք, որ Հայաստանում տիեզերական արդյունաբերություն գոյություն չունի: Էլ չենք խոսում այն մասին, որ չկան կազմակերպություններ, որոնք թողարկում են տիեզերական ոլորտին առնչվող արտադրանք։ Բայց, չնայած սրան, ՏԿՏՏՆ-ում վստահ են, որ Հայաստանում կձեւավորվի տիեզերական արդյունավետության ոլորտի մասնագետների` ինժեներներ, կոնստրուկտորներ, մեխանիկներ, որակյալ սերունդ: Ու մի օր էլ կնվաճենք տիեզերքը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս