Քաղաքային տրանսպորտը տեսախցիկներով է զինվել ոչ միայն Երևանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` տեսախցիկներով «զինվել են» ոչ միայն Երեւանում գործող ավտոբուսները, այլեւ մարզային տրանսպորտային միջոցները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսախցիկներ տեղադրվել են նաեւ Մասիս-Երեւան երթուղու ավտոբուսներում:

Ի դեպ, առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ Էջմիածին-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսներում: Նշենք, որ օրեր առաջ Երեւանում ավտոբուսների մեջ տեսախցիկներ տեղադրելու որոշումը զայրացրել էր վարորդներին, որոնք, ի նշան բողոքի, գործադուլ էին հայտարարել: Իսկ Մասիս-Երեւան ավտոբուսների վարորդները, հակառակը, ոգեւորված են այս փաստից: Ավելին, նրանք նշում են, որ սա գրպանահատներից ազատվելու միակ տարբերակն է:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս