Մարտի 19-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա Red Eagles ֆան ակումբի նախագահ Դենիս Սարգսյանի և ֆան ակումբի հիմնադիր-անդամ Անդրանիկ Դալդումյանի մամուլի ասուլիսը։Ասուլիսի ընթացքում բանախոսները կխոսեն վերջին 7 ամիսների ընթացքում ՀՖՖ-Red eagles հարաբերությունների մասին և կներկայացնեն ֆան ակումբի հետագա քայլերը:

***

Մարտի 19-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման է` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:

Բանախոսներն են՝Միրա Անտոնյան` Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ,Աստղիկ Մինասյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ,Անահիտ Սահակյան` ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալԱննա Մարտիրոսյան` պրակտիկ սոցիալական աշխատող, «Արաբկիր» երեխաների և դեռահասների բժշկական կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող, «Հավատ» ՀԿ-ի սոցիալական աշխատող և խորհրդի անդամ:

***

Մարտի 19-ին  ժամը 11.30-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ)  տեղի կունենա  Երևանի Նորայր  Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի  ներկայացուցիչների ասուլիսը։Թեման՝ «Երևանի Նորայր  Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում մարտի 14-ից հայտարարված է անժամկետ դասադուլ,  մարտի 18-ից իրականացվում են բողոքի ակցիաներ. պատճառը. պահանջները և  հետագա անելիքները»։

Բանախոսնրն են՝ Մարինա Մադոյան – Երևանի Նորայր  Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի  փոխտնօրեն Գարիկ Սահակյան  –  Իրավունքի դասախոսԱլինա Համբարձումյան – Ընդհանուր հումանիտար և սոցիալ տնտեսական զարգացման ամբիոնի վարիչ Մարիամ Գյուրջյան – ուսխորհրդի նախագահ

***

Մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի   Հարկ վճարողների և  գործարարների իրավունքների պաշտպանության  ՀԿ   ղեկավար Արմեն Եսոյանը:

 ԹԵՄԱ՝  Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը.  Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժում.  գործարարիների  իրավունքների պաշտպանության խնդիրները. քաղաքացիներին նպաստից զրկելու  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:




Լրահոս