Մարտի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 20-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Բարեկեցիկ հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյանը և «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:

Թեման՝ ՀՀ-ում տնտեսական ներկա իրավիճակ, ինչի կհանգեցնեն Հարկային և այլ օրենքների փոփոխությունները:

***

Մարտի 20-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: ԹԵՄԱ՝ սպառողական շուկայում շարունակվող գնաճի միտումների, դրանց հնարավոր հետևանքների, բացօդյա ժամանցի օբյեկտների ապամոնտաժման հարցերի շուրջ:

***

Մարտի 20-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը։
Նախարարը կներկայացնի մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք
միջոցառումները, կանդրադառնա տարածքային կառավարման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին։

Ասուլիսը կանցկացվի ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում` Կառավարական
տուն 3, 6-րդ հարկ:

***

Մարտի 20-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրք-քրդկան հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կխոսի Սիրիայում քրդերի՝  ԻՊ-ի դեմ հաջողությունների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա  ԻՊ-ում ադրբեջանցիների և թուրքերի ներգրավածությանն ու դրա հետևանքներին:

***

Մարտի 20-ին՝ ժամը 13:00-ին,  «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբի հյուրերն են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավորտնօրենի տեղակալ Դավիթ Պետրոսյանը և ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը:

Թեմա՝ Սրտամկանի սուր ինֆարկտը կանխարգելելի է. Ի՞նչն է առաջացնում սրտամկանի սուր ինֆարկտ, ռիսկերը Հայաստանի Հանրապետությունում։ Բանախոսները կներկայացնեն նաեւ «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի ընթացքը։

***

ՀՀ ԳԱԱ երկրաբանական թանգարանում տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» թեմայով մրցանակաբաշխությունը

Սույն թվականի մարտի 20-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում (ՄարշալԲաղրամյան պողոտայի 24ա) տեղի կունենա «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ»  մրցույթ միջոցառման արդյունքների ամփոփումը ևհավաստագրերի հանձնումը: Մրցույթ միջոցառման նպատակն էր տեսական և գործնական գիտելիքներ հաղորդել մանկավարժներին, ուսանողներին և դպրոցականներին երկրաշարժերի առաջացման պատճառների, շրջակա միջավայրի վրա ունեցած նրա ազդեցությունների, դրանց գրանցման ժամանակակիցմեթոդների, սկբունքների և վերլուծությունների, երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և պաշտպանվելու կանոնների մասին: Մրցույթին  մասնակցել է25  խումբ` ընդհանուր 180 մասնակից,   Երևանից, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի ուսումնական հաստատություններից:

Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:

***

Մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն  «Ավշարի միջնակարգ դպրոցի ՊՈԱԿ» արհմիության նախագահ  Շուշանիկ Ղահրամանյանը /ներկա կգտնվեն նաև ուսուցիչներ և ծնողներ/  և  «Ուսուցիչների իրավունքների պաշտպանության  կոմիտե»-ի  նախագահ  Արմինե Դավթյանը:   

 ԹԵՄԱ՝ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում  օրեր շարունակ դասադուլ ու գործադուլ է. պահանջն ու խնդրի լուծումը:    

***

Մարտի 20-ին  ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա «Երազ» բարոգործական հիմնադրամի նախագահ, «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի ղեկավար՝ Կարինե Մխիթարյանի և  ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար՝ Ելենա Աղաջանովայի  ասուլիսը։

Թեման՝ ««Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» ծրագրի՝ 2018 թվականի  ապրիլի 1-ից




Լրահոս