Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի բողոքարկման հանձնաժողովը կհամալրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քաղաքային զարգացման, սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, ինչպես նաև Կոմիտեի լիազորությունների շրջանակի հարակից ոլորտների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները քննարկող հանձնաժողովի աշխատանքին՝ հասարակական հիմունքներով։
Նիստերը գումարվելու են ամիսը մեկ անգամ։

Հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպություններին խնդրում ենք հետադարձ կապի իրենց տվյալներն ուղարկել [email protected] հասցեով։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե




Լրահոս