Զարգացման Սկզբունքներ ՀԿ իրականացնում է <> ծրագրիրը, որի շրջանակներում կազմակերպում է համաժողով ծրագրի շահառուների համար: Համաժողովը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, Անի Պլազա հյուրանոցի Նաիրի սրահում (օրակարգը կցված է): Համաժողովին կմասնակցեն զբոսաշրջության ոլորտում ակտիվ ՓՄՁ-երը: Համաժողովի ընթացքում մենք կներայացնենք ծրագրի մանրամասները: Համաժողովի արդյունքում 20-25 ՓՄՁ-եր կընտրվեն ծրագրում մասնակցելու համար:
***
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Հեռարձակման ոլորտ. օրենսդրություն եւ պրակտիկա» թեմայով «կլոր սեղանին»։
Կքննարկվեն Հայաստանում հեռարձակման ոլորտի օրենսդրական խնդիրները, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ նոր օրենքի մշակմանը վերաբերող հարցեր։ «Կլոր սեղանին» կմասնակցեն Վրաստանից հրավիրված փորձագետները, որոնք կներկայացնեն իրենց երկրի փորձը։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկում լրագրողների, մեդիա փորձագետների, իրավապաշտպանների, պետական մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Կլոր սեղանը» տեղի կունենա 2019 թ. մարտի 22-ին, ժամը 14։00-ին, «Կոնգրես» հյուրանոցի (Երեւան, Իտալիայի փողոց, 1) «Բոլ Ռում» սրահում։
***
Մարտի 22-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակներում «Հարմոնիա» կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա մալթացի տաղանդաշատ երաժիշտ, ջութակի վարպետ, պրոֆեսոր Ռեջի Քլյուզը։ Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից։ Համերգը կղեկավարի դիրիժոր Արամ Թալալյանը։
***
Մարտի 22-ին` ժամը 13:30-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում (հասցե` գյուղ Արագածավան, Բաղրամյան 71) տեղի կունենա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Գրասենյակը հիմնվել է «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը , Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
***
Մարտի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ հանրային սպասումներ և իրողություններ:
***
Մարտի 22-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝ հանրային սպասումներ և իրողություններ:
***
Տեղեկացնում ենք, որ կազմակերպչական խնդիրներով պայմանավորված «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2019 թ. մարտի 22-ին՝ ժամը 10.00-ին:
***
Մարտի 22-ին, ժամը 10.00-ին ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում /Ազատության պող. 2-րդ նրբ., 9 շենք/ տեղի կունենա «Մաթեմատիկա» առարկայիդպրոցականների օլիմպիադայի հանրապետական փուլի բացման արարողությունը, որին կմասնակցի ՀՀ և Արցախի 5-12-րդ դասարանի 295 աշակերտ: Օլիմպիադայի բացման արարողությանըկմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
***
Մարտի 22-ին՝ ժամը 12:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Բաբայանը:
ԹԵՄԱ՝ հատուկ դպրոցները փակվելու եւ ռեսուրս- կենտրոններ բացվելու ՀՀ ԿԳ նախարարի առաջարկը. 2019 թվականի ընթացքում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության. կրթական ոլորտում նախատեսված այս փոփոխությունն ի՞նչ ռիսկեր է ներառում: