Ընդդեմ նախկին պատգամավորի «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը դատի են տվել։
Մասնավորապես հայտնի դարձավ, որ մարտի 20-ին Հայկ Սարդարյանը, Արթուր Սահակյանը, Վահան Սարդարյան դիմել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում են, որ «Դերժավա-Ս» ՓԲ ընկերությանը տրամադրի իրենց հասանելիք վերջնահաշվարկ։ Ենթադրվում է, որ վերոնշյալ անձինք աշխատել են ընկերությունում, սակայն ավելի ուշ ազատվել են, իսկ ՓԲԸ-ն այդպես էլ իրենց վերջնահաշվարկ չի տվել։