ՖՈՏՈ. Ինչպես է ընթանում համապետական շաբաթօրյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները: Շաբաթօրյակի աշխատանքներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, մասնագիտացված հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքացիները։

Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։ Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով ՀՀ բոլոր մարզերն, իրենց առանձնահատկությունից ելնելով, մշակել են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան` շաբաթօրյակի քարտեզներն ըստ համայնքների, մաքրման և բարեկարգման
աշխատանքների սխեմաները, աղբակույտերի փակման կամ կոնսերվացման կազմակերպչական գործողությունները, որոնց հնարավոր կլինի ծանոթանալ մարզպետարանների պաշտոնական կայքերում:

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը իր բնապահպանական և դաստիարակչական նշանակությամբ նպատակ ունի բնակչության շրջանում քարոզել շրջակա միջավայրի նկատմամբ միասնական պատասխանատվության և հոգատարության զգացողություն ու վարքագիծ։ ՀՀ ՏԿԶ նախարարությունը հորդորում և խնդրում է, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի առավել ոգևորությամբ
և սրտացավությամբ մոտենա համապետական շաբաթօրյակին՝ հինալի առիթ ունենալով բնապահպանական վարքագիծը դարձնել իր առօրյայի անբաժանելի մասնիկը։




Լրահոս