ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՍԱՍ Գրուպ»-ը միացավ համապետական շաբաթօրյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում վաղ առավոտից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագրով անցկացվող համապետական շաբաթօրյակը: Մաքուր ու կանաչապատ մայրաքաղաք ունենալու գործին այսօր միացել է նաև «ՍԱՍ Գրուպը»: Վաղ առավոտից ընկերության աշխատակիցները սկսել էին շաբաթօրյակը եւ տարածքի մաքրությունն իրականացնելուց զատ նաեւ ծառատունկ էին կազմակերպել:

Նախատեսված է, որ այսօր մայրաքաղաք Երևանում պետք է տնկվի շուրջ 5 հազար ծառ, եւ «Սաս Գրուպ»-ը եւս անմասն չի մնա այդ գործընթացից:

ArmLur.am-ի հետ զրույցում «Սաս Գրուպի» մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Հելեն Ուդումյանը ներկայացրեց շաբաթօրյակին միանալու նպատակները:

«Սաս Գրուպ»-ը տարածքի մաքրություն կիրականացնի բոլոր մասնաճյուղերում` «Մաքուր Հայաստան» ծրագրի կարգախոսին համահունչ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս