Խորհրդարանում ընթանում է ԱԺ խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է հաստատվեն յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կղեկավարի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստան Բելոռուսին՝ ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, Կիպրոսի ԱԺ-ի հետ հանձնաժողովի ղեկավարումը վստահվել է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, սպորտի, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ կդառնա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Կազմերին կարող եք ծանոթանալ` այստեղ