Ազգային ժողովի մաքրուհիների հարցի լուծումն այլևս այլ տիրույթում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում մաքրություն իրականացնող «Քլիներս» ՍՊԸ ղեկավար Գարուշ Պապիկյանն այսօր խորհրդարանում կհանդիպի մաքրուհիների հետ, որոնք բողոքում էին, որ ապրիլի 1-ից ցածր աշխատավարձ են ստանալու, քանի որ ընկերությունը հրաժարվում է 2 ժամվա աշխատանքի համար նրանց վճարել այնքան, որքան վճարում է մյուսներին 8 ժամվա համար:

Խոսքը 40 մաքրուհիների մասին է, որոնք այս հարցով պետք է հանդիպեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպում չի եղել, եւ մաքրուհիները հանդիպել են փոխնախագահներին եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարին: Սակայն տեղեկացանք, որ հարցն արդեն վերջիններիս տիրույթում չի գտնվում, եւ ընկերությունն էլ շահել է մրցույթը, իսկ Ազգային ժողովն իրավասություն չունի պայմանագիր չկնքելու:




Լրահոս