
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվող զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 27-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը հավաքի մասնակիցներին ներկայացրել է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորությունն ուանհրաժեշտությունը, անդրադարձել վերահսկողության ձևերին ու ընթացակարգերին:
Գաբրիել Բալայանն ընդգծել է քաղաքացիական վերահսկողության դրական ազդեցությունը զինվորական ծառայության կազմակերպման և պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետությունն առավել բարձրացնելու գործընթացում: