Հարց քաղաքացիներից` որքա՞ն է սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Հետաքրքիր է իմանալ, թե որքան է սահմանված աշխատաժամանակի նորմալ տեւողությունը, եւ որքան է սահմանվում արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը:

Մարինե Կիրակոսյան (49 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված): Միաժամանակ հայտնում ենք, որ, գործատուի պահանջով, արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նկատենք, որ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի oրերի նախoրյակին աշխատանքային oրվա տեւողությունը կրճատվում է մեկ ժամով. սա չի վերաբերում կրճատ եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատողներին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս