Մարտի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն իրանագետ Արտյոմ Տոնոյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

ԹԵՄԱ՝ ԱԺ հաստատել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունը հայ-իրանական հարաբերություններում:

***

Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) շենքի 2-րդ հարկի դահլիճում (հասցե՝ Երևան, Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը դպրոցների ու մանկապարտեզների ջրի և սանիտացիայի հասանելիության իրավունքի վերաբերյալ։

2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Երևանի և մարզերի 201 ուսումնական և նախակրթական ուսումնական հաստատություն՝ 121 դպրոց և 80 մանկապարտեզ: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել թե՛ փոքրաքանակ և թե՛ մեծաքանակ աշակերտներ ունեցող հաստատություններում: Փորձագետները նախապես մշակվել են հատուկ հարցաշարեր, իսկ այցերը եղել են չհայտարարված:

Արդյունքում արձանագրվել է սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակ, որը լուսանկարներով արտացոլված է զեկույցում։

***

Մարտի 28-ինժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները լրացուցիչ փոխհատուցման պահանջ են ներկայացնում» թեմայով:

Բանախոսներն են`

Արթուր ՄելիքՇահնազարյան` Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ

Ավետիք Իշխանյան` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան

***

Երևանի քաղաքապետարանը մարտի  28-ին, ժամը 19:00 հրավիրում է լուսաբանելու Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպվող հանդիսավոր ընդունելությունը, որը տեղի կունենա «Դվին» մյուզիք հոլլում (Պարոնյան փ. 40):

Միջոցառման ընթացքում մի շարք թատերական գործիչներ կարժանան Երևանի քաղաքապետի պարգևներին:

 




Լրահոս