ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ կարգի «համարձակություն» ունենալ և նման հայտարարություն անե՞լ․ դու անփոխարինելի չես․ Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հեղափոխությունից հետո կուսակցությունից հեռացածները միանգամից թռել են նոր իշխանությունների գիրկը, քանի որ նրանք թռնելու հատկություն ունեն։ «Ես այդ մարդկանց չեմ նախանձում, քանի որ կայուն չեն, հիմնական չեն։ Իրենք վստահաբար գիշերը հանգիստ չեն քնում, կորցնելու բան ունեն», – նշեց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականության եւ այս մի քանի ամիսների աշխատանքի մասին` Եսայանը նշեց․ «Ինքն առայժմ օգտագործում է ՀՀԿ-ի կապիտալը, և մենք այսօր տնտեսական աճ չունենք, ներդրումների աճ չունենք։ Հիմա մենք չկանք խորհրդարանում, քանի ներդրող է եկել և ասել, որ ցանկանում են ներդրում անել», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս