Ստախոսի մեկն է, նրանք արդեն ներողություն են խնդրել, ամեն ինչ կարգին է. Աբրահամ Խաշմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն մամուլին հայտարարել էր,  որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը իրեն ծեծի էր ենթարկել: Նա նաեւ ասել էր, որ դա կարող են փաստել իր ընկերները:

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ: Խաշմանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կարգին է. Զվանեի նշած ընկերներն արդեն եկել ներողություն են խնդրել եւ ասել են, որ կապ չունեն միջադեպի հետ, նրանք նաեւ ստորագրություններ են տվել:

Խաշմանյանը նշեց, որ պատիժ կիրառվելու է միայն Զվանեի հանդեպ. «Վաղաժամկետ կխզենք նրա հետ պայմանագիրը. ստախոսի մեկն է, մարզահագուստ էր գգողանում, որը նրա էությունն է: Բոլորը ճանաչում են ինձ էլ, նրան էլ: Ամեն ինչ արդեն կարգին է»,- ասել է Խաշմանյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս