Ինչպես հայտնի է՝ այսօր առավոտյան քվորում չկար, եւ ԱԺ արտահերթ նիստը տապալվեց։ Սակայն չորս ժամ անց քվորում եղավ եւ սահմանադրական օրենքն ընդունվեց։ Շատերն այդ քայլերում միտում էին տեսնում։ Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե արհեստական քվորում չապահովելու խնդիր չի եղել, պատճառն Արցախ մեկնելն է եղել, եւ ճանապարհներն էլ վատն են։ Անդրադառնլով օրենքին` նա նշեց․ «Յուրաքանչյուր սուբյեկտ, ով իրավունք ունի առաջարկելու, կարող է ներկայացնել իր թեկնածուին` ելնելով նրանից, որ գործ ունենք նոր գործընթացի հետ»։
Մանրամասնեը՝ ArmLur.am-ի տեսանյութում: