ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր թեկնածուն նշանակում է նոր թեկնածու, ինչպես որ խնձորը չի կարող նշանակել տանձ․ Տարոն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե համակարծիք չէ իշխող խմբակցության պատգամավորների այն տեսակետի հետ, թե այսօր խորհրդարանում ընդունված «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում նշված նոր թեկնածու եզրույցը ենթադրում է հենց նոր անձ, ոչ թե նոր գործընթաց։

«Եթե այդպես ենք մեկնաբանում, ուրեմն պետք է ոտքից գլուխ շրջենք հայոց լեզուն։ Եթե նկատի ունենք նոր գործընթաց, պետք է այդպես գրենք։ Եթե գրել ենք նոր թեկնածու, ուրեմն նկատի ունենք նոր անձ», – նշեց նա։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս