Ինչու են «Ոսկու շուկայի» վաճառողները մտահոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կառուցվող «Աութլեթ մոլլ» առեւտրի կենտրոնը լուրջ մտահոգություններ է առաջացրել Երեւանի «Ոսկու շուկայի» ոչ միայն վաճառողների, այլեւ սեփականատիրոջ` Վաղարշ Աբրահամյանի մոտ: Բանն այն է, որ «Ոսկու շուկայի» վաճառողները համոզված են, որ այս առեւտրի կենտրոնի բացվելուց հետո իրենց հաճախորդները կպակասեն:

Ըստ որոշ տեղեկությունների` այդ առեւտրի կենտրոնում նախատեսվում է նաեւ ոսկու մեծ սրահ բացել մայրաքաղաքից ոչ հեռու, իսկ տաղավարները առեւտրականներին մեկ տարի ժամկետով անվարձահատույց կտրվեն: Երեւանի «Ոսկու շուկայի» աշխատողները վստահ են, որ մեկ տարի անվճար տաղավարում գործունեություն իրականացնող առեւտրականը իր ապրանքը կէժանացնի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վաղարշ Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց որդին` հայտարարելով, որ չի կարող այս թեմայի շուրջ խոսել հեռախոսով:




Լրահոս