Հարց քաղաքացիներից` գոյություն ունի՞ վաղեմության ժամկետ` կապված գույքահարկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռներեցն ունի գույք, որի համար ավելի քան տասը տարի չի կատարել հարկային պարտավորություններ, ապա գոյություն ունի՞ վաղեմության ժամկետ` կապված գույքահարկի հետ:

Երանուհի Խաչատրյան (44 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Խաչատրյանի հարցին ի պատախսան` հայտնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան` հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաեւ հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս