Ապրիլի 1-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-ին ժամը 12,00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանի ասուլիսը։

Թեման՝ «Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները և դրանք հնարավոր քաղաքական հետագա զարգացումները»։

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

ԹԵՄԱ՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպում. Արցախի անվտանգություն. 2016թ. արցախյան պատերազմից երեք տարի անց:

***

Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Սամվել Խուդոյանը:

ԹԵՄԱ՝ ապրիլի 1-ը աշխարհում նշվում է Երգիծանքի օր. քաղաքական երգիծանքի դերն ու նշանակությունը , հոգեբանական ազդեցությունը ժամանակակից կյանքում. մեր օրերի քաղաքական երգիծանքը:

***

Ապրիլի 1-ին, ժամը՝ 1:00-ին Հայացք մամուլի ակումբում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող Գալակտիկա տրանս սերվիսի տնօրեն ՇուշանիկԽաչատրյանը, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը և մի քանի վարորդներ կխոսեն Երևան-Արմավիր երթուղու շարունակվող խնդրի, վարորդների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին, բանախոսները կանդրադառնան ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի, փոխնախարարի և տեսչական մարմնի ղեկավար հայտարարություններին:

***
Ապրիլի 1-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Փաշինյան-Ալիև հանդիպում. ի՞նչ հանգուցալուծում կստանան բանակցությունները» թեմայով:

Բանախոսներն են`

Ստեփան Գրիգորյան` Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ
Արա Պապյան` արտակարգ և լիազոր դեսպան, Մոդուս վիվենդի վերլուծական կենտրոնի ղեկավար
Սուրեն Սարգսյան` քաղաքագետ , միջազգայնագետ




Լրահոս