Սերժ Սարգսյանը երեկ հրավիրած խորհրդակցության ժամանակ բարկացել է համատարած բոլորի վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՀԿ ղեկավարին զայրացրել են հասարակական դժգոհության մասին անընդհատ իրեն հասնող լուրերը, որի համար նա մեղադրել է ներկաներին: Գրեթե բոլոր նախարարները եւ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ փորձել են բացատրություններ տալ, բայց Սարգսյանը կոշտ ու կոպիտ ասել է, թե պետք է մի բան անել: Եւ ամբողջ խնդիրն այն է, որ իրականում որեւէ բան անելու ծրագիր իշխանական կուլիսներում, այնուամենայնիվ, չկա: Եւ եթե նախկինում որոշվել էր կադրային փոփոխություններ կատարել` ժողովրդին ցույց տալու համար, թե գործ են անում, երեկ որոշվել է, որ էական որեւէ տեղաշարժ չի լինելու այդ առնչությամբ մինչեւ մարտի 17-ը, որպեսզի ՀԱԿ-ը չասի, թե վախեցան: Իսկ ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը ասել է, որ անհրաժեշտ է տարածքներում ակտիվ աշխատել եւ մարդկանց չնեղացնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ