ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համալսարանն իմ երկրորդ տունն է, որից բաժանվելու ցանկություն չունեմ»:Արամ ՍիմոնյանՆախ սկսենք նրանից, որ տնից ոչ թե բաժանվում են, այլ` հեռանում: Եւ որպես սերունդներ դաստիարակող մարդ` լավ կլիներ, որ պարոն Սիմոնյանը հայերեն ճիշտ խոսեր: Երկրորդ. ո՞վ է հարցնելու պարոն ռեկտորի կարծիքը «բաժանությունից» առաջ: Մի օր կորոշվի, որ նա այլեւս պետք չէ Երեւանի պետական համալսարանին, եւ հարցը կլուծվի: Ի վերջո, բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանն էլ չէր ուզում «բաժանվել» համալսարանից, բայց սրտի խորը կսկիծով գնաց: Այնպես որ Հայաստանում այն մարդիկ, որոնք ծառայում են գործող ռեժիմին, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից զրկված են: Նրանք միայն կատարողներ են:




Լրահոս