ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Հաճախորդներին գաղթակղելու յուրօրինակ տարբերակ. սուջուխի սիրահարները կարող են ազատ մուտք գործել խանութ ու հյուրասիրվել:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ ստույգ տեղեկանալ, թե ինչ կարգով է կնքվում աշխատանքային պայմանագիր:

Լիաննա Սիրադեղյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր ձեւով՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին: Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից` բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ կոնկրետ տեղեկանալ, թե ինչպես է հաշվարկվում աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Իսկուհի Դանիելյան (29 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի թվով` երկրորդ աշխատանքային օրվանից սկսած, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը: Ի դեպ, ժամանակավոր անաշխատունակության 1-ին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 3 աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:




Լրահոս